Կարևոր իրադարձություններ

Իտալիան արգելափակել է չինական DeepSeek-ը

01 Փետրվար, 2025 18:00
Իտալիան արգելափակել է չինական DeepSeek-ը

Իտալիան տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրների պատճառով պաշտոնապես արգելափակել է չինական DeepSeek նեյրոցանցը: Մինչ այդ հավելվածը հեռացրել էին տեղական AppStore-ից և GooglePlay-ից:

Reuters-ը գրում է, որ պատճառը թափանցիկ տեղեկատվության բացակայությունն է այն մասին, թե ինչպես են պահվում իտալացի օգտատերերի տվյալները և ինչի համար են դրանք օգտագործվում:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Իտալիան առաջինն էր Եվրոպայում արգելափակել ChatGPT-ը՝ օգտատերերի տվյալների պաշտպանության հետ կապված մտահոգությունների պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին