Meta Platforms ընկերության համահիմնադիր Մարկ Ցուկերբերգն ուսումնասիրում է Վաշինգտոնում անշարժ գույք գնելու հնարավորությունը, որպեսզի ավելի սերտ կապեր հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է Financial Times-ը։
Թերթի զրուցակիցները պատմել են, որ հարմար վայր արդեն գտնվել է։ Առանձնատունը գնելու դեպքում Ցուկերբերգը կմիանա Սիլիկոնյան հովտի այլ ձեռնարկատերերի, որոնք անշարժ գույք են փնտրում Սպիտակ տանը մոտ լինելու համար։
Ավելի վաղ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, որը Թրամփի օրոք ղեկավարում է կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), ցանկություն էր հայտնել, որ իր գրասենյակը գտնվի Օվալաձև աշխատասենյակից մի քանի մետր հեռավորության վրա: Սակայն ԱՄՆ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը դեմ է արտահայտվել այդ գաղափարին։