Առնվազն երեք մարդ մահացել է հրդեհի հետևանքով, որը բռնկվել է Փարիզից ոչ հեռու գտնվող ծերերի տանը՝ շաբաթ օրը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Հրդեհի հետևանքով տուժել է ևս ութ մարդ։
Ընդհանուր առմամբ, նշված տուն-ինտերնատում ապրում է մոտ 80 մարդ, որից մոտ երեսունը՝ պահպանվող բաժանմունքում։
Նախնական տեղեկատվությամբ, հրդեհը սկսվել է հաստատության լվացքատանը։