Կարևոր իրադարձություններ

Ավիավթարի հետևանքով զոհված գեղասահորդներ Շիշկովան և Նաումովը կհուղարկավորվեն ԱՄՆ-ում

01 Փետրվար, 2025 17:20
Ավիավթարի հետևանքով զոհված գեղասահորդներ Շիշկովան և Նաումովը կհուղարկավորվեն ԱՄՆ-ում

Գեղասահքի աշխարհի 1994 թվականի չեմպիոններ Եվգենյա Շիշկովային և Վադիմ Նաումովին, կհուղարկավորեն ԱՄՆ-ում, որտեղ նրանք աշխատել են որպես մարզիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ նման որոշում է կայացրել նրանց որդին՝ Մաքսիմը, ով ապրում է Բոստոնում և այժմ հանդիսանում է գեղասահքի ԱՄՆ ազգային հավաքականի անդամ։ 

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Black Hawk ուղղաթիռի հետ բախումից հետո գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։

 

Լրահոս

Դիտել ավելին