Կարևոր իրադարձություններ

Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ 

01 Փետրվար, 2025 20:30
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում:

Թրամփը չի նշել՝ ինչ մակարդակի վրա է տեղի ունենում Մոսկվայի և Վաշինգտոնի շփումը: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ շուտով ինքը պաշտոնապես կզրուցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք կխոսենք, և ես կարծում եմ, որ ինչ-որ նշանակալի արդյունքի կհասնենք»,-ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, Թրամփը խուսափել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք նա Պուտինի հետ շփվել է ոչ պաշտոնական ձևաչափով: «Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին