Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող մարդկանց վերաբերյալ պարզաբանում է հրապարակել

31 Հունվար, 2025 11:15
ԱԱԾ-ն Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող մարդկանց վերաբերյալ պարզաբանում է հրապարակել

Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ: Հայտնում են ԱԱԾ-ից:

Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:

 

Լրահոս

Դիտել ավելին