ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփի դեմքը կավելացվի Ռաշմոր լեռան վրա:
«Նախագահ Թրամփի համարձակ առաջնորդությունը և ամերիկյան մեծության հանդեպ անդրդվելի հավատարմությունը ամրացրել են նրա տեղը պատմության մեջ։ Նա հավերժ կմնա այնպիսի մեծերի շարքում, ինչպիսիք են նախագահներ Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Աբրահամ Լինքոլնը և Թեոդոր Ռուզվելտը»,- գրել է Լունան X-ում: