Լրատվամիջոցներից մեկի հրապարակած նյութը նրա մասին էր, ինչի մասին ես վերջերս խոսեցի, և որ ես նախկին երեք նախագահներին իրենց արձագանքի բերումով բանավեճի հրավիրեմ․ ըստ էության, այդ ամբողջ նյութը այդ բանավեճի մասին էր:
Այս մասին հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես նույնիսկ չեմ ալարել, մի մեջբերում եմ արել այդ փաստաթղթից, որն ուզում եմ կարդալ. այդ ռեպորտաժից է մեջբերումը. նյութն էլ մեջբերում է դիվանագիտական փաստաթղթից: Ասում է՝ փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է. «այդ տարբերակը՝ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը, կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից և ոչ թե լուծել, այլ էլ ավելի խճճել խնդիրը:
Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն: Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում կհանգեցնի բռնությունների»:
Այս մեջբերումը նրա մասին է, որ 99 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողը ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության: Այն, ինչի մասին ես ասում էի, այն գրառումը, որ ես արեցի, որից հետո եղան մեկնաբանություններ, որին ես արձագանքեցի բանավեճի հրավերով, այդ գրառումը սրա մասին էր: Ասում է՝ Ղարաբաղի հարցը ուզում են լուծեն սահմանների փոփոխությամբ, համանախագող երկիրն ասում է՝ չէ՛, Ղարաբաղի հարցը սահմանների փոփոխությամբ չի կարող լուծվել, չպետք է լուծվի, որովհետև դա Պանդորայի արկղ է: Սա՝ առաջին դիտարկումը:
Երկրորդ դիտարկումը, որի մասին տասնյակ անգամներ ասել եմ, նախ ապացուցվեց դա, հույս ունեմ էլ էդ բանավեճը չի լինի:
Իմ թեզը որն է. որ եթե դուք ասում եք, որ իրենք Ղարաբաղը չեն ճանաչել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ եք Հայաստանի ինքնիշխան տարածքի մասը տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք:
Հաջորդը՝ այնտեղ մի նախկին պաշտոնյայի մեկնաբանություն կա այդ թեմայի հետ կապված, որն ինքն էլ էր բանավեճի հրավիրում ինձ: Ասում է, որ Քոչարյանը երբ Ալիևի հետ հանդիպեց, ասում է՝ ես ու Վազգեն Սարգսյանն էլ էինք այնտեղ, երբ որ Քոչարյանը դուրս եկավ, ասաց՝ Ալիևը սենց բան է առաջարկում, դե մենք ոնց այդ չնկատեցինք, մեր առաջին ռեակցիան այն էր, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տալ: Այսինքն՝ Ղարաբաղը Ալիևինն էր, սա քաղաքական հարց չէ, սոցիալ-հոգեբանական կամ ենթագիտակցական հարց է: 1999 թվին փաստորեն Ղարաբաղը Ալիևինն էր, որ դուք էլ ուրախացաք, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տա: Սրա մասին է խոսքը: Դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը փակեց թեման:
Հիմա ես կարող եմ ասել՝ էլ բանավեճի չեմ հրավիրում երեք նախագահներին, որովհետև բանավիճելու բան է՛լ այլևս չկա: Հրապարակված փաստաթղթերը բանավեճը դարձրին անիմաստ»,- նշեց վարչապետը: