Կարևոր իրադարձություններ

Խաղաղության պայմանագրում 2 չհամաձայնեցված կետ կա. վարչապետ

31 Հունվար, 2025 13:36
Խաղաղության պայմանագրում 2 չհամաձայնեցված կետ կա. վարչապետ

Խաղաղության պայմանագրում 2 չհամաձայնեցված կետ կա:

Խոսելով Խաղաղության պայմանագրի մասին՝ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր ասելիք չկա: Նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չհամաձայնեցված կետ կա: 2 կետերի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ: Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չնեղակայելոն: Մենք առաջարկում ենք դա տեղեշակայել սահմանազատված հատվածում»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ առկա է նաև խնդիր իրավական հարթություններում վեճերի միջազգային ատյաններից հետ կանչելու թեման: 

«Մենք պետք է համոզված լինենք, որ ոչ միայն միջազգային ատյաններից ենք որևէ բան հետ կանչում, այլև վեճերից հրաժարվում ենք»,-ընդգծել է վարչապետը: 

 

Լրահոս

Դիտել ավելին