Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարող է կորցնել արտահանման 80%-ը, Եվրոպայում ու ԱՄՆ-ում հայկական ապրանքներին չեն սպասում. Զախարովա

31 Հունվար, 2025 13:28
Հայաստանը կարող է կորցնել արտահանման 80%-ը, Եվրոպայում ու ԱՄՆ-ում հայկական ապրանքներին չեն սպասում. Զախարովա

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, հայկական կողմի պաշտոնական վիճակագրությունից դատելով՝ Հայաստանից արտահանումը 2015 թվականից սկսած աճել է 10 անգամ՝ հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի։

 

Լրահոս

Դիտել ավելին