«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործուն քայլերի մասին զրուցել ենք ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով նկատեց.
«Ինքս տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից էի: Բայց, այնուամենայնիվ, եթե մեր գործընկերները գտնում են, որ Հայաստանի զարգացումը կախված է Եվրոպայից, ապա կասեմ հետեւյալը. Հայաստանը ավելի շուտ, քան 15-20 տարի, չի կարող հավակնել Եվրոպական անդամակցությանը:
Մյուս կողմից էլ մենք ունենք ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ն, որն այսօր գտնվում է ծանր իրավիճակի մեջ։ Հիմա, որքանո՞վ է ճիշտ այս ծանր իրավիճակում երես թեքել մեր ռազմավարական գործընկերոջից եւ վազել Եվրոպայի գիրկը։
Ես չեմ ասում ՀԱՊԿ-ը մեր հանդեպ լավ է, չէ, ես դրա վերաբերյալ իմ կարծիքը հայտնել եմ, գիտեք: Բայց ՌԴ-ի նկատմամբ այսօր տարվող քաղաքականությունը, ըստ իս, այդքան էլ ճիշտ չէ։
-Հնարավո՞ր է, որ Աղազարյանին, որպես հալածյալ ներկայացնելը, հենց իշխանության ծրագիրն է` առաջիկա ընտրություններին ընդառաջ:
- Փետրվարի ութին բոլորը կտեղեկանան, թե Հովիկ աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցությունը ում պրոյեկտն է, մենք այդ մասին կհայտարարենք, թող թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը հանգիստ սպասեն փետրվարի 8-ին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։