Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս իմանալ` ինչքան կենսաթոշակի գումար եք կուտակել և որտեղ են կուտակվում դրանք

29 Հունվար, 2025 12:30
Ինչպե՞ս իմանալ` ինչքան կենսաթոշակի գումար եք կուտակել և որտեղ են կուտակվում դրանք

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Շարունակում ենք C-Quadrat Ampega Armenia -ի գործընկերների հետ կենսաթոշակի մասին շարքը։ Ինչպե՞ս իմանալ, թե արդեն ինչքան եք կուտակել և որտեղ են կուտակվում ձեր կենսաթոշակի գումարները։

Փաստացի մնացորդը ստուգելու համար կա մի քանի եղանակ։ Դրանցից ամենահեշտը բջջային հավելվածի միջոցով ստուգելն է։ Բջջային հավելվածով հաշիվը ստուգել կարող եք CDAOnline, Ինեկոբանկի, Ակբա բանկի, Կոնվերս բանկի, Արդշինբանկի, Յունիբանկի, ԱՄԻՕ բանկի, Արարատբանկի, Արցախբանկի, Հայէկոնոմբանկի, Ամերիաբանկի, Ֆասթ բանկի և Արմսվիսբանկի հավելվածներում։

Մյուս եղանակը բանկոմատի միջոցով ստուգելն է։ Նախքան գործարք կատարելը, բանկոմատի ձախ հատվածում սեղմեք «Լրացուցիչ ծառայություններ» կոճակը, այնուհետև ընտրեք «Կենսաթոշակային քաղվածք» կոճակը։ Ընդ որում, քաղվածքում կտեսնեք և՛ փաստացի մնացորդը, և՛ նախորդ 10 գործարքները, և՛ կենսաթոշակային ֆոնդը, որտեղ կուտակվում են ձեր միջոցները։

Եթե ունեք նույնականացման քարտ (eID) կամ բջջային նույնականացման քարտ (mID), նույնականացման քարտը կարդացող սարք կամ հատուկ uSIM քարտ, ապա կարող եք մուտք գործել Իմ հաշիվը կայք (bit.ly/imhashiv հղումով) և ստուգել կենսաթոշակային միջոցների փաստացի մնացորդը։

Կարող եք նաև ֆիզիկապես այցելել կենսաթոշակային հաշվի օպերատոր հանդիսացող բանկ, լրացնել դիմումը և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Հաշվի օպերատոր բանկերն են՝ ԱՄԻՕ ԲԱՆԿ, Արարատբանկը, Արդշինբանկը, Արդշինինվեստ բանկը (նախկին HSBC) և Կոնվերս բանկը»։

 

Լրահոս

Դիտել ավելին