Կարևոր իրադարձություններ

Դրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին

30 Հունվար, 2025 19:15
Դրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:

Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝

կրթական, կրթամշակութային միջոցառումներ,

կրթական, կրթամշակութային դասընթացներ,

հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:

Մրցույթի հայտերը կընդունվեն 2025 թվականի հունվարի 30-ից փետրվարի 17-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն 2024 թվականի փետրվարի 24-ին:

Լրացուցիչ հարցերով դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռախոս՝ (+374 10) 599 647, էլեկտրոնային հասցե՝ [email protected], [email protected]:

 

 

Լրահոս

Դիտել ավելին