Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում ներդրվել է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության ծրագիրը:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, պետական պատվերով գործող փորձարարական ծրագրի շրջանակներում Երևանում և 4 մարզում` մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին, ծրագրով սահմանված չափանիշների համաձայն, պալիատիվ բուժօգնությունը կարող է տրամադրվել նաև տնային պայմաններում: