Կարևոր իրադարձություններ

Կոտայքում 1,5 տարեկան երեխան եռացրած ջրով լցված թեյնիկը շրջել է իր վրա

31 Հունվար, 2025 00:30
Կոտայքում 1,5 տարեկան երեխան եռացրած ջրով լցված թեյնիկը շրջել է իր վրա

Հունվարի 28-ին՝ Ժամը 12։55-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան Կոտայքի մարզի բնակիչ 1,5 տարեկան տղա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան այրվածքը ստացել է եռացրած ջրով լցված թեյնիկը անզգուշաբար իր վրա շրջելու արդյունքում: 

 



 

Լրահոս

Դիտել ավելին