Կարևոր իրադարձություններ

Ոչ մի պետական կառույցի աշխատակից չի կարող մտնել նայել քաղաքացիների բանկային հաշիվները. Թունյան

30 Հունվար, 2025 17:45
Ոչ մի պետական կառույցի աշխատակից չի կարող մտնել նայել քաղաքացիների բանկային հաշիվները. Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարոն Մարուքյան ջան, սիրելի Էդմոն, ուրեմն վերստին պնդում եմ՝ ասածդ ՆԱՂԴ սխալ է)))

Չեմ ասում՝ սուտ է, չեմ ասում՝ խաբում ես: Միգուցե սխալ գիտես: Բայց ասածդ փաստացի ապատեղեկատվություն է: Ոչ մի պետական կառույց, կառույցի աշխատակից ՉԻ ԿԱՐՈՂ «ՄՏՆԵԼ ՆԱՅԵԼ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ:

Հիշեցնեմ, որ Էդմոն Մարուքյանը, նաև ինձ արձագանքելով, բառացիորեն ասում է.

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն ունի տասնյակ աշխատողներ, թիվը հստակ չեմ կարող ասել, ՊԵԿ-ը, որն ունի հարյուրավոր աշխատակիցներ, և Հակակոռուպցիոն կոմիտեն, որը նույնպես ունի հարյուրավոր աշխատողներ՝ քննիչներ, օպերներ և այլն...

Էս մարմինները, գոնե էս երեքը, նաղդ գիտենք, նաղդ... Էս երեք մարմիններն էլ ունեն օրենքով սահմանված, և դա արվել է էս վերջին վեց տարիների ընթացքում,

ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ Ա ՏՐՎԵԼ ԻՐԱՆՑ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ:

ԻՐԱՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՆԱՅԵԼ ՄԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ»»:

 

Լրահոս

Դիտել ավելին