«Աշխարհը լի է մարտահրավերներով: Դրանք հաշվի առնելը խիստ կարևոր է և է՛լ ավելի է ընդգծվում սերտ համագործակցության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերի մասին:
Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդակիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:
Վրաստանը միշտ արտահայտում է իր պատրաստակամությունը՝ իր նպաստը բերելու կայունությանը և խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր լավագույն ջանքերը պատրաստ ենք ձեռնարկել այս ասպարեզում նաև հետայսու»,- նշել է նա: