«Իրավունք» թերթը գրում է.
«Հանրային տրանսպորտի «չարեփոխումներում» տոմսի գնի մեջ հերթական հետքայլը, եթե չասենք ճկուն զեղչերը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին «գցել է ոտքին»:
Երեկ նա աչքալուսանք տվեց, թե՝ փետրվարի 1-ից որոշել են ներդնել նոր ուղեւորատոմս՝ մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։
Սա նույնն է, որ խանութում 50 հազար դրամ արժողության զգեստը վաճառեն 150 հազար դրամով, հետո ջնջեն ու գրեն՝ 55 հազար դրամ՝ ներկայացնելով իբրեւ աննախադեպ զեղչ:
Բայց ամբողջ զավեշտն այն է, որ առանց այն էլ նորմալ չաշխատող «Թելսել» ապարատները 50 դրամանոցներ չեն ընդունում ու մանր հետ չեն տալիս: Այսինքն՝ այն անհարմարությունը, որն այսօր արդեն իսկ կրում է քաղաքացին, ոչ միայն մնում է նույնը, այլ մի բան էլ ավելի է բարդանում:
Իսկ փետրվարի 1-ից Երեւանի ավագանու ընդդիմադիր թեւից անոնսավորվող բոյկոտը շարունակում է մնալ ուժի մեջ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։