Կարևոր իրադարձություններ

Գյումրու, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներում վաղվանից կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը

30 Հունվար, 2025 16:45
Գյումրու, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներում վաղվանից կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը

Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներում հունվարի 31-ից կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը։

Ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներ ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ այդ սրահներում ևս ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի հեռավար եղանակով՝ «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ և կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները։

Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով, Կոմիտեն հորդորում է հայտարարատուներին նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:

Ավելին՝ https://src.am/am/getNews/862

 

Լրահոս

Դիտել ավելին