Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Իշխանությունը չի կարողանում ԲԴԽ գիտնական անդամ ընտրել. ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալներ չկան

29 Հունվար, 2025 08:00
«Ժողովուրդ». Իշխանությունը չի կարողանում ԲԴԽ գիտնական անդամ ընտրել. ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալներ չկան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական «Քաղպայմանագրին» մոտ կանգնած` «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել։

ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալ գիտնականներ չկան:

Տեղեկացնենք, որ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 թափուր պաշտոն ամիսներ շարունակ դատարակ է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին, ովքեր կքվեարկեն նրանց օգտին:

Դեռեւս 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնական անդամը Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի «թունավոր պաշտոնից» հեռացած Կարեն Անդրեասյանն էր։

Արդյունքում, ՀՀ ամենակարևոր հաստատության կազմում` Բարձրագույն դատական խորհրդում, 3 գիտնական ադամի պաշտոն դատարակ է, ու քաղաքական իշխանությունները գիտնական անդամի կադրային սովի մեջ են հայտնվել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին