Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ թոնգ» մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։
«Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին»,-նշել է Ասատրյանը: