Կարևոր իրադարձություններ

Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ

30 Հունվար, 2025 21:36
Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի և GTB հոլդինգի նախագահ Գրիգոր Տեր֊Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱՆ ՌԱ կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:

Պատվիրակությունը նախարարին է ներկայացրել Micron Instruments Pvt Ltd-ի գործունեությունը, որը բարձր ճշգրտության ինժեներական արտադրության առաջատարներից է աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով, այդ թվում՝ համատեղ գիտական հետազոտությունների հիման վրա:

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել համապատասխան շահագրգիռ կողմերի հետ քննարկումներին և դիտարկել պետական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը՝ հաջող և կայուն գործընկերության ապահովման նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին