Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Աղազարյանի կուսակցության համագումարը՝ «Մարիոթ»-ում

30 Հունվար, 2025 08:53
«Հրապարակ». Աղազարյանի կուսակցության համագումարը՝ «Մարիոթ»-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 8-ին։ Այս մասին մեր լրագրողին ասել է ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։

Նա նաեւ նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։ Հիմնադիր համագումարին այլ քաղաքական ուժերի հրավերներ չեն ուղարկվել, կլինեն միայն նորահայտ ուժի 300 պատվիրակները։

Համագումարի համար պատգամավորները վարձակալել են «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկը, սակայն բավականին համեստ միջոցառում են նախատեսել՝ առանց հյուրասիրության»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին