Կարևոր իրադարձություններ

Համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի. Դավիթ Խուդաթյան

30 Հունվար, 2025 19:46
Համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։

Բացման խոսքում նախարարը կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։

Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի արդյունավետ ու ներառական աշխատանք կապահովի համայնքների համար, ընտրվել է վարչության նոր կազմը։

Խուդաթյանը շնորհավորել է նորընտիր վարչությանը և մաղթել արդյունավետ աշխատանք, հույս հայտնել, որ նորընտիր մարմինը լավագույնս կներկայացնի համայնքների շահերը, կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին