Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի բանակցությունները Մեղրիի և Արցախի շուրջ. Պետդեպը փաստաթղթեր է գաղտնազերծել

30 Հունվար, 2025 20:52
Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի բանակցությունները Մեղրիի և Արցախի շուրջ. Պետդեպը փաստաթղթեր է գաղտնազերծել

ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության են եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը՝ տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց։ Այս մասին գրում է Azatutyun.am-ը։

Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։

Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։

Գոբլը Պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր:

Բայց, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել՝ ով էր այն առաջինը շրջանառել: Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին