ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ԱՄՆ-ում ավիավթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի բախումից։ Հայաստանի անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- գրել է նա X-ի իր էջում:
Այսօր Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ օդում բախվել են ռազմական ուղղաթիռն ու «Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռը: Երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը։ Ինչպես հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ավիաաղետից փրկվածներ չկան։
Ըստ Reuters-ի, բախման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: