ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է մի խումբ ժամկետային զինծառայողների:
Խորհրդարանի նախագահի հետ նրանք շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում, ծանոթացել խորհրդարանի ղեկավարի աշխատանքային պայմաններին:
Ալեն Սիմոնյանը զինծառայողներին շնորհավորել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ, ցանկացել բարի ծառայություն` խաղաղ երկնքի տակ: