Փետրվարի 1-ը բուհի ընդունելության միասնական քննությունների 3-րդ օրն է։
Օտար լեզուներից քննություն է տեղի ունենալու 50 քննական կենտրոնում, որից 17-ը Երևանում է, 33-ը՝ մարզերում։
ԳԹԿ-ից հայտնում են, որ քննությանը մասնակցելու է 6538 դիմորդ, որից Երևանում՝ 2384-ը /2361-ը՝ անգլերեն, 12-ը՝ գերմաներեն, 7-ը ֆրանսերեն և 4-ը՝ իսպաներեն/։
Մարզերում անգլերեն է հանձնելու 4091, գերմաներեն՝ 43, ֆրանսերեն՝ 20 հոգի, ընդհանուր՝ 4154 դիմորդ։ Քննության տևողությունն օտար լեզուների դեպքում 2,5 ժամ է։