Մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Ընտանեկան փոդքաստ»-ին։
Նա նշեց, որ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Ընտանեկան փոդքաստ»-ը նկարահանվում է անձնական միջոցներով։
«Պետք է հավաստիացնեմ, որ մեծ գումար չի ծախսվել։ 700 հազար դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից։ Որտեղի՞ց մեզ 700 հազար դրամ, էլի մեր անձնական միջոցներից։ Ի դեպ, ասեմ՝ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող «Կինո Հայրենիք»-ի մեր բնակարանը վաճառել ենք»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե նկարահանումը տեղի է ունենում վարչապետի կեցավայրում, իրականացնում է այն խմբի կողմից, ում աշխատանքային պարտականությունն է վարչապետի գործունեությունը լուսաբանել։