Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նամակ է ուղարկել Google ընկերությանը՝ վիճարկելով տեխնոլոգիական հսկայի որոշումը՝ կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը և Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց:
«Եթե երկիրը ցանկանում է ծովում փոխել ինչ-որ բանի անվանումը, ապա դա հնարավոր է միայն այդ երկրի ափից մինչև 12 ծովային մղոն հեռավորության վրա և չի կարող վերաբերել ջրային տարածքի մնացած հատվածին, տվյալ դեպքում՝ Մեքսիկական ծոցին», - նախագահի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Երկուշաբթի Google-ը հայտարարել էր, որ Google Maps-ի օգտատերերն ԱՄՆ-ում Մեքսիկական ծոցն այսուհետ կտեսնեն որպես Ամերիկայի ծոց: