Կարևոր իրադարձություններ

Պահանջում ենք համաժողովրդական հանրաքվե. Մարուքյան

31 Հունվար, 2025 23:25
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Պահանջում ենք համաժողովրդական հանրաքվե. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պահանջում ենք համաժողովրդական հանրաքվե։

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«…Փաստ է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց են առաջադրել ՀՀ ԱԺ-ին և կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին: Ես դեռ այն ժամանակ իմ համոզմունքն եմ արտահայտել, որ այդ թեմայի շուրջ մարդիկ կհավաքեն և՛ 50 հազար ստորագրություն, և՛ 300 հազար ստորագրություն: Եթե ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց պետք է անենք հանրաքվե, որովհետև սահմանադրական կարգավորումները հստակ են…»

Այս հայտարարությունը 50 հազար քաղաքացու վրա ոչ թե ԵՄ-ին միանալու պատասխանատվությունը բարդելու մասին է, այլ «ուկրաինացման» պատասխանատվությունը բարդելու, քանի որ և՛ ԵՄ-ում, և՛ մեր կառավարությունում բոլորը գիտեն, որ այս գործընթացը բացարձակ եվրոինտեգրման մասին չէ։

Եթե մեր իշխանությունները այդքան ականջալուր են մեր քաղաքացիների պահանջներին, ապա թող հնարավորինս շուտ այդ հարցը դնեն հանրաքվեի։

Համաժողովրդական հանրաքվեն կորոշի՝ ընտրել նոր պատերազմի տանող «ուկրաինացման» ճանապարհը, թե մերժել այն, ընտրելով խաղաղությունը»,-նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին