Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էին:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդիսատեսին մատուցվեցին Չայկովսկու «Ռոկոկո» թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի 2-րդ կոնցերտը, ինչպես նաև Յոհաննես Բրամսի 4-րդ սիմֆոնիան: