Կարևոր իրադարձություններ

Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի այդ հարցը. Փաշինյան

31 Հունվար, 2025 16:55
Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի այդ հարցը. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ընտրական ցուցակները ձևավորվում են որոշակի ժողովրդավարական ընթացակարգով, և 2026 թվականի համամասնական ցուցակը ձևավորվելու է կուսակցության համաժողովի պատվիրակների քվեարկության արդյունքում, և սա նորություն չի մեր կուսակցության համար։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2026թ-ի ընտրություններին ՔՊ-ի ցուցակով՝ Աննա Հակոբյանի  առաջադրվելուն, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կուսակցության կանոնադրության մեջ տարբերությունը հետևյալն է, որ եթե ընտրությունը հերթական է, համաժողովն է ընտրում, եթե արտահերթ է, վարչությունն է հաստատում, ձևավորում ցուցակը, հետո մյուս ընթացակարգերով կարծեմ էլի համաժողովը հաստատում է։ Աննա Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, եթե կորոշի անդամագրվել, այդ դիմումը, ինչպես մյուս դիմումները, կուսակցության վարչությունը կքննարկի»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին