Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոն այցի շրջանակում ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ. վարչապետ

31 Հունվար, 2025 14:22
Վաշինգտոն այցի շրջանակում ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։

Այս մասին  հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը տեղեկացրեց, որ փետրվարի սկզբին Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով:

«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասաց նա։

Նա նկատեց, որ այլ միջոցառումների մասնակցության հրավերներ ևս կան։ Այս պահին քննարկվում է դրանց մասնակցության հնարավորությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին