Օրհներգի տեքստի մեջ որևէ բան չի փոխվում։
Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանեց, թե օրհներգում իրրականում ինչ է փոխվում։
«Առաջարկը հետևյալն է, որ վերջին տունը դարձնենք երկրորդը, որ ՀՀ պետական օրհներգը ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան», հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ չավարտվի «Որ յուր ազգի ազատության կզոհվի»։ Հիմնից հետո ծափ ենք տալիս մենք։
Հիմն ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս, բայց ամեն անգամ դա դիսկոմֆորտ է առաջանում, ծափ չտանք, մի օր էլ ասուլիսին սկսեք՝ բա էս ի՞նչ ա, մի ժամանակ Հայաստանում մարդիկ հիմնից հետո ծափ էին տալիս, հիմա դուք չեք տալիս»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ նորմալ է, որ օրհներգը ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» և բոլորը ծափահարեն։