Իրատեսական ճանապարհը՝ Մեղրիի երկաթուղիով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան հակառակ ուղղությամբ և Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ և Հայաստանն՝ Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների կամ միջազգային առևտրի համար:
Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք այդ առաջարկն արել ենք :
Այս փուլում սկսենք բեռնափոխադրումները, հետո երբ որ մթնոլորտն ավելի համապատասխան լինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին:
Անկեղծ ասած, սպասում ենք Ադրբեջանի դրական գնահատականին: Եվ եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումներն իմանալով, լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է դա մերժեն»,- նշել է նա: