Կարևոր իրադարձություններ

Սոցիալապես խոցելի խավի համար հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ լինել. վարչապետ

31 Հունվար, 2025 12:10
Սոցիալապես խոցելի խավի համար հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ լինել. վարչապետ

Սոցիալապես խոցելի խավի համար հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ լինել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայտարարագրման վերաբերյալ հարցին, նշել է, որ օրենսդրական և հարկային որևէ փոփոխություն այն չի նախատեսում: 

«Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել: Ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող, որովհետև ընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ գույքաչափի փոփոխություն»,-ասել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին