Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան 100 տարով հետ է ընկել զարգացման մեջ. ԱՄՆ պետքարտուղար

31 Հունվար, 2025 11:50
Ուկրաինան 100 տարով հետ է ընկել զարգացման մեջ. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ն մոլորության մեջ է գցել մարդկանց՝ թույլ տալով հավատալ, որ Ուկրաինան կարող է հաղթել ՌԴ-ին, հետ շպրտել գրավված տարածքներից. այս մասին ասել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար  Մարկո Ռուբիոն:

«Պատերազմի հետևանքով Ուկրաինան 100 տարով հետ է ընկել զարգացման մեջ: Ոչնչացվում է էներգետիկ համակարգը, ահռելի թվով բնակիչներ լքել են երկիրը և կարող են երբեք տուն չվերադառնալ։ Ո՞վ է վճարելու Ուկրաինայի վերականգնման համար», - ասել է Մարկո Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ վերջին մեկուկես տարում  Ուկրաինան խնդրում է ֆինանսավորել փակուղին, սակայն ԱՄՆ նախագահը ցանկանում է վերջ տալ այս հակամարտությանը և դա անել բանակցությունների միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին