Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է 1 ուղևորատոմսը 150 դրամով ձեռք բերելու առաջարկը

31 Հունվար, 2025 11:00
Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է 1 ուղևորատոմսը 150 դրամով ձեռք բերելու առաջարկը

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել. օրակարգում 1 ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու հարցն է։

Այս մասին նախագծում լրացում կատարելու առաջարկը Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստին ներկայացրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ 1 ուղևորության համար 150 դրամով 1 ուղետոմս գնելու տարբերակը գործելու է 2025 թվականի փետրվարի 1-ից, պահպանվելու է 2025 թվականի ընթացքում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

Գրիգորյանն անդրադարձել է նաև առաջարկվող փաթեթներին:

«Նախատեսվում է նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը արդեն իսկ ձեռք բերված և մինչև փետրվարի 28-ը ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա, 365-օրյա տոմսերը՝ թե՛ հիմնական գնով ձեռք բերված, թե՛ զեղչված (բացառություն են կազմում միայն ամբողջությամբ անվճարները), նաև ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին