ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից գաղտնազերծված փաստաթղթերին, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։
«Քոչարյանն ու նրա արբանյակները Պետդեպի փաստաթղթերի հրապարակումից հետո էլի պնդելու՞ են, թե Մեղրին փոխանակելու շուրջ չեն բանակցել։
Քոչարյանի կողմից բանակցվող Մեղրիի փոխանակման պլանը իրականում շրջադարձային է եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ՀՀ սուվերեն տարածքը՝ Մեղրին Ադրբեջանին հանձնելու շուրջ են բանակցել ժողովրդի թիկունքում, իսկ երբ ավելի լայն շրջանակների հայտնի դարձավ այս մասին, տեղի ունեցավ ցավալին՝ Հոկտեմբերի 27-ը։
Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրենց կյանքի գնով կանխեցին Մեղրիի փոխանակման պլանը»,- գրել է Չախոյանը: