Կարևոր իրադարձություններ

«Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում 30-ամյա տղամարդ է մահացել

31 Հունվար, 2025 15:04
«Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում 30-ամյա տղամարդ է մահացել

Հունվարի 28-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ  ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում տղամարդ է մահացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ղ-ն է. նա հունվարի 23-ից «սուր աֆեկտիվ համախտանիշ» ախտորոշմամբ նշված վայրում ստացիոնար բուժման մեջ է գտնվել։ 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին