Կարևոր իրադարձություններ

78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է. Ալեքսանյանը՝ Մարությանի մասնակցությամբ միջադեպի մասին

01 Փետրվար, 2025 20:00
78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է. Ալեքսանյանը՝ Մարությանի մասնակցությամբ միջադեպի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ միջադեպին և գրել.

«Դե հերիք եղավ արդեն ձեզ վերին արտի ցորենը կարծեք։ Ինչի՞ց եք ընդհանրապես վերցրել, որ ինչ-որ հասարակ քաղաքացուց, թոշակառուից լավն եք կամ ձեր քաղաքական մոտեցումներն իդեալական են, իսկ դրանք չկիսողները՝ «ժեխ, դավաճան կամ նառկաման»։

Որ ամեն անգամ մեզ զսպում ենք ու սիմետրիկ պատասխան չենք տալիս, չի նշանակում, որ պիտի մարդկանց ինքնասիրությունը տրորեք ձեր աթոռավազքում։

78 ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է էլի։

Հիշեցնենք՝  Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 77 համարի ավտոբուսում վիրավորել է 78-ամյա տղամարդուն, երբ վերջինս Մարությանի գործողությունները համարել է էժանագին շոու:

Ի պատասխան՝ Մարությանն ասել էր. «Նառկոծիկի տակ ե՞ք»:

 

Լրահոս

Դիտել ավելին