Կարևոր իրադարձություններ

Ուրասար գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկույթ

01 Փետրվար, 2025 21:19
Ուրասար գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկույթ

Փետրվարի 1-ին, ժամը 17:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի մոտակայքում գտնվող դաշտային հատվածում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին