Լեհաստանը արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվ գործողություններին՝ օդ է բարձրացրել իր մարտական ինքնաթիռները:
Այս մասին նշված է Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարության տարածած հայտարարությունում:
«Ռազմական ավիացիան սկսել է գործել մեր օդային տարածքում»,- հայտարարել են զինվորականները:
Գործող ընթացակարգերի համաձայն՝ օպերատիվ հրամանատարը որոշել է գործի դնել իր տրամադրության ներքո գտնվող բոլոր ուժերն ու միջոցները։ Նրա խոսքով՝ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչների հերթապահ զույգեր, իսկ հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգերը և ռադիոտեղորոշիչ հետախուզման համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի։
Լեհ զինվորականները հայտարարել են, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «խոցելի շրջանների» սահմանակից տարածքներում անվտանգության ապահովմանը: Միաժամանակ նշվում է, որ օպերատիվ հրամանատարությունը հետևում է ընթացիկ իրավիճակին, իսկ ենթակա ուժերն ու միջոցները լիովին պատրաստ են անհապաղ արձագանքմանը:
Վերջին անգամ լեհական կործանիչները նույն պատճառով օդ էին բարձրացվել այս տարվա հունվարի կեսերին։