Կարևոր իրադարձություններ

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

01 Փետրվար, 2025 22:39
Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա։ 

«Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յոնը շատ մեծ ներդրում է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։ Նրա դիվանագիտական առաքելության ավարտից հետո հայ-չինական հարաբերություններն ամեն դեպքում շարունակել են զարգանալ շատ կայուն կերպով։ Շուտով կունենանք նոր դեսպան, ինչը նոր սկիզբ կդառնա հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ։

Վստահաբար ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հարաբերությունները հասցնենք ավելի բարձր մակարդակի»,- ասել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին