Կարևոր իրադարձություններ

Կանցլերի թեկնածուն պարտություն է կրել

01 Փետրվար, 2025 16:30
Կանցլերի թեկնածուն պարտություն է կրել

The Guardian-ը գրում է․ Գերմանիայում հունվարի 31-ին նախընտրական պայքարի առաջատար, պահպանողականների առաջնորդ, CDU/CSU դաշինքի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում խոշոր քաղաքական պարտություն կրեց։

Միգրացիան սահմանափակելու վերաբերյալ դաշինքի օրինագիծը մերժվեց 349 դեմ ձայներով:

Աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության աջակցությունը բավարար չի եղել, քանի որ Մերցի դաշինքից և լիբերալ պատգամավորներից ոչ բոլորն են «այո» քվեարկել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին