Կարևոր իրադարձություններ

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել է

08 Մարտ, 2025 13:47
Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել է

Հարավային Սուդանի հյուսիս-արևելքում ՄԱԿ-ի առաքելության ուղղաթիռի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 28 զինվոր, այդ թվում՝ գեներալ։

Այս մասին Ջուբայում կայացած ճեպազրույցում հայտարարել է տեղեկատվության, կապի, տեխնոլոգիաների և փոստային հարցերի նախարար Մայքլ Մակուեյ Լյուեթը։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Նասիր քաղաքից մի խումբ զինվորականների տարհանման ժամանակ: Մինչ այդ պայմանավորվածություն է ձեռք բերված եղել, որ զինվորականները քաղաքից տարհանվելու են ՄԱԿ-ի ուղղաթիռով, սակայն դեռևս անհայտ պատճառներով այն գնդակոծվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին