Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է, որ երկիրը կակտիվացնի իր հարվածները Գազայի հատվածում։
«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Գազայի ահաբեկիչների ղեկավարներին, եթե ՀԱՄԱՍ-ը շուտով թույլ չտա Գազայից իսրայելցի պատանդների ազատ արձակումը և շարունակի կրակել իսրայելական համայնքների վրա, նա կբախվի այնպիսի ինտենսիվ հարվածների, որոնք Գազայում երկար ժամանակ չեն եղել»,- ասել է նա։
Ինչպես գրում է Arab News-ը, Գազայում Իսրայելի 15-ամսյա ռազմական արշավի ընթացքում զոհվել է ավելի քան 45,500 մարդ։