Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում:
2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում:
Ի՞նչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար.
Պատվաստվե՛ք ՄՊՎ-ի դեմ։
Անցե՛ք սքրինինգային հետազոտություն։
Անհրաժեշտության դեպքում ստացե՛ք համապատասխան բուժում։
Արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման: