Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։